Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ աջակցող միջոցների տրամադրման ոլորտում վերջիններիս իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով։
Ուսումնասիրությունն իրականացվել է՝ վեր հանելու ոլորտում առկա հնարավոր ռիսկերը, դիտարկելու միջազգային լավագույն փորձը և մշակելու մրցակցային միջավայրի բարելավման առաջարկները։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները մանրամասնել են ուսումնասիրության արդյունքները, այդ թվում՝ աջակցող միջոցների տրամադրման ոլորտի պետական կարգավորման և մրցակցային միջավայրի վրա վերջինիս ազդեցության հնարավոր ռիսկերին, ապրանքային շուկաների հատկորոշմանն ու կենտրոնացվածության աստիճանների գնահատմանը, ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների կազմին առնչվող մի շարք այլ հարցեր։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքներ իրականացնել ոլորտի զարգացման ուղղությամբ։