Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 20-ին՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում, մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանի ուղեկցությամբ չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն, որտեղ խնամք է ստանում 7-18 տարեկան 57 երեխա:
Աննա Վարդապետյանը մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել հաստատության պայմաններին, եղել է ճաշարանում, երեխաների ժամանցի սենյակներում, ննջասենյակներում, զրուցել մանկատան սաների հետ:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ մանկատներ և խնամքի կենտրոններ չհայտարարված այցերը կրելու են շարունակական բնույթ, պարբերաբար այցելելու է տարբեր մարզերում գտնվող տուն-ինտերնատներ, առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոններ՝ տեղում հաստատությունների պայմաններին ծանոթանալու և հնարավոր հանցավոր վարքագծին իրավական գնահատական տալու նպատակով:
Աննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնակատարին Գավառի մանկատան հետ կապված մի շարք հանձնարարականներ է տվել: