Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Լուսնային Նոր տարվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լուսնային Նոր տարվա կապակցությամբ։
Մոնղոլիայում ավանդաբար նշվող և գարնան գալուստն ավետող այս տոնը թող ջերմություն, սեր և ներդաշնակություն բերի բոլոր ընտանիքներին։
Համոզված եմ, որ հայ և մոնղոլ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը կարող են հիմք հանդիսանալ փոխշահավետ համագործակցության ընդլայնման և զարգացման համար:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր խթան հաղորդել հայ-մոնղոլական հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: