Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած նոր երկրաշարժերի հետևանքով նախնական տվյալով առնվազն երեք զոհ կա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն: Նրա խոսքով` վիրավորում է ստացել 219 մարդ:
Հիշեցնենք, որ այսօր 17 րոպե տարբերությամբ Թուրքիայում երկու նոր երկրաշարժ է գրանցվել` 6.4 և 5.8 մագնիտուդ հզորությամբ: Դրանց հաջորդել են նաև մեծ թվով հետցնցումներ։ Կան փլուզված և վնասված շենքեր։