Փետրվարի 20-ին Թուրքիայի Հաթայ նահանգի Դեֆնեի շրջանում 6․4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 32 հետցնցում, որոնցից ամենաուժեղը` 5․8 մագնիտուդ։
Այս պահին առկա տվյալներով՝ 6 մարդ մահացել է: Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալով` 294 մարդ վիրավորվել է, նրանցից 18-ի վիճակը ծանր է: Երկրաշարժերի հետևանքով կան փլուզումներ։
Վերջին պաշտոնական տվյալներով՝ փետրվարի 6-ին Քահրամանմարաշում գրանցված երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը 41 156 է։