Երևանի թվային վերափոխումը քաղաքի զարգացման կարևոր և անխուսափելի բաղադրիչ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
««Երևան-Խելացի քաղաքը» մայրաքաղաքի թվային զարգացման գաղափարների և դրանց իրականացման հարթակ է, որտեղ այսօր հյուրընկալեցինք էստոնական Proud Engineers ընկերության ներկայացուցիչներ Անդրես Կութին և Ֆլորիան Մարկուսին: Ոլորտի փորձառու միջազգային մասնագետների ներգրավումը այս գործընթացում մեզ օգնում է ճիշտ կառուցել և իրագործել մեր թվային նախագծերը:
Քննարկեցինք նաև կազմակերպչական հարցեր «Երևան-Խելացի քաղաք» գագաթնաժողովի վերաբերյալ, որը կհամախմբի Հայաստանի և արտերկրի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին սմարթ քաղաքի գաղափարի իրագործման շուրջ»,- գրել է նա: