Հայաստանն ու Իրանը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործակցությունն ընդլայնելու լավ ներուժ ունեն:
Վերջին երեք տարվա ընթացքում երկու երկրի փոխադարձ առևտրաշրջանառությունը դինամիկ աճել է:
Ռազմավարական նշանակություն ունի նաև «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծավալների մեծացման պայմանավորվածությունը: Թե ինչ հնարավորություններ կարող է բացել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագիրը հեռանկարում, քննարկվել է խորհրդարանում:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: