ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Խաչատուրովին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Տեղեկությունը լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Հակոբ Ենոքյանը:
Բարձրաստիճան նախկին զինվորականը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափի անշարժ գույքն օրինականացնելու՝ փողերի լվացման համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան