ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հաջորդ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում անմիջապես կզանգի իր ռուս և ուկրաինացի գործընկերներին՝ Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զելենսկուն, ռազմական հակամարտությունը լուծելու համար՝ հաղորդում է Blitz-ը։
«Հենց հայտնի դառնա իմ հաղթանակի մասին, ես բառացիորեն նույն գիշերը կզանգահարեմ երկու մարդու՝ Պուտինին և Զելենսկուն։ Մենք պետք է հանդիպենք: Ես երաշխավորում եմ, որ կարող եմ լուծել այս հարցը: Մենք գործարքը կկնքենք 24 ժամվա ընթացքում»,- վստահեցրել է Թրամփը։
Նախկին նախագահը հավելել է, որ Ռուսաստանը ռազմական գործողություն չէր սկսի, եթե ինքը մնար ԱՄՆ ղեկավարը: Թրամփը կոչ է արել դադարեցնել միջոցներ ծախսել Ուկրաինային օգնելու համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի աջակցությունը ձգձգում է հակամարտությունը։