Չինաստանի Կոմկուսի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Վան Յին ժամանել է Մոսկվա, նրան ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Նիկոլայ Պատրուշևը նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս արդար աշխարհակարգի օգտին և ողջունում են ինքնիշխան զարգացման ուղին ընտրած պետությունների թվի աճը: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծել է, որ Մոսկվան մշտապես աջակցում է Պեկինին Թայվանի, Սինծյանի, Տիբեթի և Հոնկոնգի հարցերով:
ՌԴ ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ չորեքշաբթի Չինաստանի բարձրաստիճան դիվանագետին կընդունի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ չէր բացառել, որ Չինաստանի ԱԳ նախարարին կընդունի նաև նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ավելի վաղ Վան Յին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակում հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ինչպես նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ, ապա այցելել Հունգարիա: