ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից տեղեկացրել են, որ 2022 թվականի փետրվարի 24-ից 2023 թվականի փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում զոհվել է 8006 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 13 287-ը։
Գործակալության զեկույցի համաձայն՝ զոհերի իրական թիվը «զգալիորեն ավելի մեծ է»:
Քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկություններ առավել շատ գրանցվել են 2022 թվականի մարտին: Դոնեցկում ՄԱԿ-ը նույնականացրել է սպանության 3810, Լուգանսկում՝ 485, Խարկովում՝ 924 դեպք։