Ուկրաինա այցից հետո ԱՄՆ նախագահը Վարշավայում հանդիպել է լեհ գործընկերոջ հետ: Ջո Բայդենի և Անջեյ Դուդայի հանդիպման օրակարգում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, Կիևին Արևմուտքի հավաքական աջակցությունը և այդ գործընթացում Լեհաստանի ջանքերը:
Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը զգում է Լեհաստանի և ՆԱՏՕ-ի կարիքն այնքան, որքան ՆԱՏՕ-ն զգում է ԱՄՆ-ի կարիքը: Նա շեշտել է՝ Եվրոպան պետք է անվտանգ լինի:
Բայդենը վստահեցրել է՝ Կիևին աջակցությունը շարունակական է լինելու: Սպիտակ տան ղեկավարը շեշտել է՝ համատեղ ջանքերով կհաղթահարեն բոլոր մարտահրավերները: