Թուրքիայի Լիվա Իսքենդերուն շրջանում, որը գտնվում է Իդլիբից 52 կմ արևմուտք, գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում:
SANA գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 6 բալ: Դա եղել է փետրվարի 6-ի երկրաշարժի հերթական հետցնցումը:
Հետցնցման հետևանքով Սիրիայում զոհվել է 4 մարդ, վիրավորների թիվն անցել է 470-ը: