Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյին՝ հայտնել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Հանդիպմանը Գրուշկոն կարևորել է համագործակցության զարգացումը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
Իր հերթին Աբդոլլահիանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հայտարարել, որ Իրանը պատրաստ է Թեհրանում անցկացնել «3+3» ձևաչափով հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ: