Թուրքիայի Հաթայ նահանգում փետրվարի 20-ին գրանցված 6,4 և 5,8 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զգալիորեն վնասվել են Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆի շենքերն ու շինությունները։
Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանից հայտնել են, որ վնասվել են գյուղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը և պատերը։
Նշվում է, որ մարդկային կորուստներ չկան։ Վնասվել է նաև նախկին հյուրանոցի պատը: