Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել: Այս մասին ասվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղեկագրում:
Հրադադարի խախտումն արձանագրվել է Մարտակերտի շրջանում: Տուժածներ չկան:
Այս փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը` հայկական ու ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում: