Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնելու նոր գործիքակազմ է ներդրվում: Կառավարությունն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ է առաջարկում: Գործող օրենքով՝ բռնության զոհերին պաշտպանելու երկու խումբ գործիքակազմ կա. մեկը անհետաձգելի միջամտություն է, որն իրականացնում է ոստիկանության ծառայողն անմիջապես, մյուսը դատարանի կայացրած պաշտպանական որոշումներեն են:
Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ) - Անհետաձգելի որոշումները միտված են նրան, որ ավելի ինտենսիվ միջամտություն ենթադրող դեպքերի ժամանակ մենք կարողանանք արագ արձագանքել, ու ոստիկանության ծառայողը կայացնի մինչև 20 օր տևողութան անհետաձգելի միջամտության որոշում, որ կարողանանք տարբեր միջադեպերից խուսափել:
Փոխնախարարի խոսքով՝ ընտանիքում բռնություն գործադրած անձինփոփոխություններով հարկադրվում է անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության տարածքից և արգելել նրան վերադառնալ՝ մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը: Բռնարարին արգելվում է մոտենալ բռնության ենթարկվածին և նրա խնամքի տակ գտնվող անձանց:
Արփինե Սարգսյան - Միազգային ու մեր ներպետական փորձը հաշվի առնելով՝ առաջարկվում է, որ տնային կալանքի համար նախատեսված էլեկտրոնային վերահկողության միջոցների կիրառման դրույթները կիրառվեն նաև այս երկու միջոցն ապահովելու համար:
Արփինե Սարգսյանի գնահատմամբ՝ էլեկտրոնային հսկողության նոր համակարգի ներդրումը կարող է արդյունավետ լինել ընտանիքում բռնության կանխարգելման և զոհերի պաշտպանության տեսանկյունից: Ըստ նրա՝ նախնական հաշվարկներով՝ հատուկ հսկողության 200 ձեռնաշղթայի ձեռքբերման համար կպահանջվի մոտ 560 մլն դրամ: Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ ողջունեց, որ ընտանեկան բռնության ցուցանիշների մտահոգիչ աճին զուգահեռ իրականացվում են կանխարգելիչ քայլեր, միաժամանակ կարևորեց մարդու անձնական տվյալների պահպանությունն ու պաշտպանությունը:
Թագուհի Թովմասյան (ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Չի նախատեսվում մեխանիզմ՝ անհետաձգելի միջամտության որոշման վերացման պարագայում էլեկտրոնային միջոցներով կոնկերտ անձի վերաբերյալ հավաքագրված տվյալներն ինչ պետք է արվի, արդյոք դրանք ենթակա՞ են ոչնչացման, սակայն նախագծով որևէ համանման կարգավորում չկա:
Փոխնախարարը նկատեց՝ կարգավորմամբ միջազգային կոնվենցիաների որևէ դրույթ չի խախտվում:
100 ՄԼՆ ՉԻՆԱԿԱՆ ՅՈՒԱՆ՝ ՀԱՆՐԱՅԻՆԻ ՆՈՐ ՏԱՂԱՎԱՐԻ ՀԱՄԱՐ
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում էլ քննարկվեց Հայաստանի և Չինաստանի կառավարության միջև տեխնիկատնտեսական գործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նշեց, որ երկու երկների միջև ձևավորված է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ինչի մասին են վկայում նաև պարբերաբար կազմակերպվող երկկողմ բարձրաստիճան այցերը: Ըստ նրա՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև կնքվել են տասնյակ համաձայնագրեր, հուշագրեր և ստորագրվել արձանագրություններ:
Մնացական Սաֆարյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրվի, որը կօգտագործվի Հանրային հեռուստաընկերության հեռարձակման դահլիճի նախագծման, շինարարության և այլ՝ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման համար:
Գլխադասային հանձնաժողովների եզրակացությունը նախագծերին դրական է, դրանք ընդգրկվեցին ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Հեղինակ՝ Անի Օհանյան