Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է ԱՄՀ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոնի (CCAMTAC/ՍԻԿԱՄՏԱԿ) տնօրեն Նորբերթ Ֆունկեի հետ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, քննարկմանը ներկա են եղել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին, ՀՀ ֆինանանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերից: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ՍԻԿԱՄՏԱԿ-ի հետ համագործակցությանը, որն ընդգրկում է շահառու երկրներին տեխնիկական աջակցությունների տրամադրում, ինչպես նաև փորձի փոխանակմանն ուղղված տարբեր միջոցառումներ:
Նախարար Հովհաննիսյանը կարևորել է ԱՄՀ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության դերը և ընդգծել, որ այն մեծ նշանակություն ունի Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացում:
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել փոխգործակցության ընդլայնումն ու շարունակականությունը: