Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ փետրվարի 21-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, փետրվարի 22-ին՝ 25-30 մ/վ։
Մարզերում փետրվարի 21-ի ցերեկը, 23-ին՝ երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 21-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 4-6 մ/վ, փետրվարի 20-ին և 23-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, փետրվարի 22-ին՝ 25-30 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում փետրվարի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 21-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ:
Արցախում փետրվարի 21-ին սպասվում է անձրև։