Տրոլեյբուսների, ինչպես նաև համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվել է, որ կայանը մի քանի օրից կլինի Երևանում:
Մինչև փետրվարի վերջ Երևանում կլինեն նաև նոր ու ժամանակակից 15 տրոլեյբուսները: