Ընթացքի մեջ են Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես հայտնում են ՀՀ Արմավիրի համայնքապետարանից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 260 859 750 ՀՀ դրամ, որը հաստատվել էր 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում (պետական բյուջեից 70%, իսկ համայնքային բյուջեից 30% համաֆինանսավորմամբ)։
Թիվ 2 մանկապարտեզում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև իրականացնել նոր գույքով կահավորում, որի ընդհանուր արժեքն է 26 855 140 ՀՀ դրամ (պետական բյուջեից 35%, իսկ համայնքային բյուջեից 65% համաֆինանսավորմամբ)։
Հիմնանորոգման և կահավորման արդյունքում հնարավոր կլինի մեծացնել թիվ 2 մանկապարտեզ հաճախող սաների թիվը՝ 65-ից դարձնելով 120։
Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի երեխաների անվտանգության, խնամքի և կրթության համար անհրաժեշտ միջավայրը, այդ թվում՝ շենքային և սանիտարական պայմանները։