Մենք տվել ենք Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքի մեկնարկը: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Առաքելությունն արդեն աշխատում է և այսօր առաջին հերթապահությունն է իրականացրել: ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, տեղում կամրապնդի վստահությունը և կաջակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին»,- նշել է նա: