Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 12 մարզիկով մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու Ստրանջայի միջազգային մրցաշարին: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 63 կգ), Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը (երկուսն էլ՝ 67 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Փետրվարի 20-ին` մրցումային առաջին օրը, Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգա միայն 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը։ Նրա մրցակիցը կլինի Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմին։ Մրցաշարին, ընդհանուր առմամբ, 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ է մասնակցում։
Հայաստանի հավաքականը, նախապատրաստվելով մրցաշարին, փետրվարի 10-17-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Օլիմպավանում: Կարեն Աղամալյանի թիմի հետ համատեղ հավաք է անցկացրել նաև Մոլդովայի ընտրանին: