Իրանը փաստերի խեղաթյուրում է համարում որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե Իսլամական Հանրապետությունն իբր հասել է ուրանի 84 տոկոս հարստացման: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին՝ մեկնաբանելով Bloomberg գործակալության հրապարակումը։
Կիրակի Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության տեսուչներն անցած շաբաթ ստուգումից հետո պարզել են, որ Իրանը ստացել է մինչև 84% հարստացված ուրան։
«Հրապարակված լուրերը կեղծիք են և փաստերի խեղաթյուրում»,- ասել է Բեհրուզ Քամալվանդին ISNA -ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Իրանը դեռևս չի փորձել հարստացնել 60%-ից բարձր ուրան։