Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է եղել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվիստներ։