Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան որոշում է կայացրել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հրավիրել առցանց մասնակցելու «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա Ճապոնիայի նախագահությամբ Տոկիոյում փետրվարի 24-ին: Այս մասին հայտնել Է Kyodo գործակալությունը։
Աղյբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են համակարգել դիրքորոշումները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պահպանելու և Ուկրաինային օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Բանակցությունների թեմա կարող են լինել նաև Ուկրաինայում ենթակառուցվածքների վերականգնման և կայուն էներգամատակարարման ապահովման հարցերը։
Գագաթնաժողովի նախաշեմին Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը 5,5 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսական օգնություն կհատկացնի Ուկրաինայի ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար: