Մյունխենում տեղի է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը, որից հետո եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Լավ խոսակցություն ունեցա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ մի շարք առանցքային հարցերի շուրջ: Կարևոր է շարունակել աշխատել տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ ավելի լայն` Սևծովյան տարածաշրջանում՝ վստահություն ձևավորելու, կապն ամրապնդելու և անվտանգության տնտեսական հարթությանը նպաստելու համար»: