Առաջիկա շաբաթները որոշիչ են լինելու Ուկրաինայի համար, երկուշաբթի Bloomberg-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Կարծում եմ՝ առաջիկա շաբաթները որոշ չափով որոշիչ կլինեն։ Մի քանի ամիս առաջ, ինչպես նաև աշնանը Ռամշտայնում, գեներալ Մարկ Միլիի արած հայտարարություններից պարզ դարձավ, մեզ համար առաջնահերթություն է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգով ապահովելը։ Երեք ամսվա ընթացքում մենք պետք է հասնենք այդ երկրում հուսալի, աշխատող հակաօդային պաշտպանության ստեղծմանը»։
Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարզաբանել է նաև, որ չնայած այդ ժամանակաշրջանն իսկապես կարևոր է, այնուամենայնիվ, այն չի որոշի ուկրաինական հակամարտության ելքը։