Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի համար կենտրոնական հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև եռակողմ ձևաչափով էր:
Հանդիպումը լուսաբանման համար փակ էր, շատ բան հայտնի չէ, սակայն դրան հաջորդած պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի ղեկավարը հայտարարեց՝ հայաստանցի գործընկերոջ հետ դեմ չեն հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ու Արցախի հիմնախնդրի տարանջատմանը:
Թեև Ալիևը շարունակեց նույն պնդումները, թե ԼՂ հարցն իր ներպետականն է, զուգահեռ շեշտեց՝ Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այս անգամ մի նոր նախապայմանով, որ բանակցողը Ռուբեն Վարդանյանը չլինի:
Արևմուտքի աչքերում իր պահանջը լեգիտիմացնելու համար նա Վարդանյանին կոռուպցիոն լվացքատներում ներքաշված օլիգարխ անվանեց ու մաքսանենգ ճանապարհով Ղարաբաղ արտահանված ուժ որակեց՝ ակնարկելով Վարդանյանի միջոցով ռուսական ներկայությունը Արցախում: