Թուրքիայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 40 642-ի` հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր Տարերային աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի վարչության ղեկավար Յունուս Սեզերը:
Նրա խոսքով՝ աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել փետրվարի 19-ին։
Սիրիայում վերջին թարմացված տվյալներով՝ երկրաշարժին զոհ է գնացել ավելի քան 5800 մարդ: