ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 17-ին այցելել են Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան։
Վահան Քերոբյանին ուղեկցում էր նրա տեղակալ Արման Խոջոյանը։
Այցի շրջանակում պաշտոնյաները շրջել են ձկնաբուծարանում և քննարկել Սևանա լիճ մանրաձկան բացթողման գործընթացի, մայրական կազմի պահպանմանն ու բազմացմանը, ցանցավանդակների կիրառմանը վերաբերող հարցեր։
Այնուհետև նախարար Վահան Քերոբյանն ու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը այցելել են Սևան համայնքի Ծաղկունք բնակավայր, որտեղ քննարկվել են «Գագարին» ներդրումային ծրագրի ընթացքն ու ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող գործողությունները։