Փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների հետ, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելել են Ջերմուկ:
Այցի շրջանակներում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր, համազեկուցողներին ներկայացվել է ստեղծված իրավիճակը: