Չինաստանի կոմկուսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վան Յին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենում տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեմ են արտահայտվել միակողմանի գործողություններին, որոնք հանգեցնում են աշխարհում ձևավորված մատակարարման շղթաների ոչնչացմանը՝ հայտնել են Չինաստանի արտգործնախարարությունից:
«Չինաստանը և Գերմանիան պետք է համատեղ ջանքերով աջակցեն բազմակողմ մեխանիզմներին ու ազատ առևտրին, միասնաբար հանդես գան մատակարարումների շղթաների խզման դեմ»,- ասել է ՉԺՀ բարձրաստիճան դիվանագետը:
Օլաֆ Շոլցն էլ հայտարարել է, որ Բեռլինը դեմ է այն գործողություններին, որոնք խաթարում են տնտեսական ինտեգրումը։ Նա վստահեցրել է, որ Գերմանիայի իշխանությունները մտադիր են զարգացնել ՉԺՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունները։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ Վան Յին նախազգուշացրել է Ուկրաինայում ճգնաժամի պատճառով «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում պայթյունների միջադեպերի կրկնության վտանգի մասին:
Չին դիվանագետը հավաստիացրել է, որ իր երկիրը մտադիր է նպաստել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։