Ուկրաինայում երկարատև և արդար խաղաղություն հաստատելը հնարավոր է բացառապես զենքի մատակարարման միջոցով: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքը անդամ պետություններին խնդրել էր Կիևին փոխանցել ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ տանկեր։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ հակամարտությունը վաղ թե ուշ պետք է ավարտվի բանակցություններով, բայց դրանց արդյունքը կախված կլինի ռազմի դաշտում ստեղծված իրավիճակից: