Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Մոլդովայի վրա հարձակվելու ծրագիր է նախապատրաստում։ Նա, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել։
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան կարող է ապահովել ռուսական ագրեսիայի չեզոքացումը այս տարի, եթե ստանա իրեն անհրաժեշտ սպառազինությունը:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևի համար «տանկային կոալիցիա» է ստեղծվել, հեռահար հրթիռների մատակարարման արգելքը հանվել է: Նրա խոսքով՝ աշխարհն արդեն գիտակցում է, թե որքան կարևոր է գլոբալ անվտանգության տեսանկյունից Ուկրաինայի համար «ավիացիոն կոալիցիա» ստեղծելը։
Նա ևս մեկ անգամ կոչ է արել Արևմուտքին՝ արագացնել զենքի մատակարարումները: