«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Գայանե Եղիազարյանը այսօր այցելել են Վարդենիս խոշորացված համայնքի սահմանամերձ Կուտական և Վարդենիս համայնքներ:
Պատգամավորները լսել են քաղաքացիներին հետաքրքրող հարցերը, առաջարկներն ու դժգոհությունները, ծանոթացել համայնքում առաջնային լուծում պահանջող խնդիրներին:
Համայնքային հանդիպումները շարունակական են, իսկ բարձրացված հարցերին պատգամավորական լիազորությունների շրջանակում լուծումներ կտրվեն: