Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ հայտնել են հարավկորեական լրատվամիջոցները:
Հրթիռի հեռահարության, բարձրության և թռիչքի արագության մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը հաստատել է նաև Ճապոնիայի առափնյա պահպանությունը։ Ճապոնական կողմը տարածաշրջանում գտնվող նավերին կոչ է արել զինամթերքի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց և անմիջապես կապ հաստատել իշխանությունների հետ:
ԿԺԴՀ-ն նախորդ տարի ռեկորդային թվով հրթիռներ է արձակել՝ ավելի քան 70։