Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն՝ հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նախօրեին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումնից հետո Ֆոն դեր Լայենը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«ԵՄ-ն Հայաստանի հուսալի գործընկերն է։ Հաջորդ շաբաթ Հայաստան է ուղարկվելու խաղաղությանն ու կայունությանը նպաստող 100 հոգանոց առաքելություն։ Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում ձեռք բերված առաջընթացը և հետագայում ևս զարգացնելու ենք ներուժը տնտեսական ներդրումների մեր ծրագրի շրջանակներում»,- նշել է պաշտոնյան: