ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ դատավորներ են նշանակվել։
Աշոտ Ջավախյանը և Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել են սնանկության դատարանի դատավորներ:
Շուշանիկ Նիկողոսյանն էլ նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 13-ի ԲԴԽ-20-Ո-68 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Շուշանիկ Նիկողոսյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում: