Նախագահի հրամանագրով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ է նշանակվել Սմբատ Գրիգորյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Սմբատ Գրիգորյանը նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատելով նրան 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով՝ Ալբերտ Բաղդասարյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից։