ԱՄՆ վարչակազմը շարունակում է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու փորձերը, այդ հարցի վրա կենտրոնացած է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը։ «Մենք ողջունում ենք ցանկացած ջանք, որը կօգնի մեզ ամուր խաղաղության հասնելու»,- հավելել է Վեդանտ Պատելը։
Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ, Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝ տարածաշրջան հնարավոր այցի մասին հարցին՝ Պատելը նշել է՝ նման այցի համար որևէ խոչընդոտ չկա, լրացուցիչ կհայտարարեն, եթե Բոնոն որոշի մեկնել տարածաշրջան: