Մարտունու համայնքապետարանը ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող ՍՆՏԶ ծրագրի շրջանակում ձեռք է բերել շուրջ 150 միլիոն ՀՀ դրամի արժողության բազմաֆունկցիոնալ МАЗ մակնիշի երկու միավոր մեքենա, որոնք կբարելավեն համայնքի կոմունալ սպասարկման մակարդակը և մատուցվող ծառայությունների որակը։
Վերոնշյալ տեխնիկան օգտակար աշխատանք կկատարի հատկապես ճանապարհների սպասարկման տեսանկյունից՝ եզրաքարերի անկյուններում կուտակվող աղբի և փոշու խոզանակում, հավաքում, ճանապարհների մաքրում, լվացում, ձնահեռացում, աղ ու ավազի ցանում և այլ գործողություններ։