Փետրվարի 17-ին` ժամը 21։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 13/1 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 37/2 հասցեի մոտակայքում։ Մոտ 500 քմ տարածքում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։