ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի նախագահ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 13-ի ԲԴԽ-20-Ո-70 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Խաչիկ Ղազարյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրում: