Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 38044-ը, Սիրիայում՝ 9000-ը, ընդհանուր թիվն անցնում է 47 հազարը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների վարչությունը նշում է, որ երկրաշարժերի հետանքով զոհեր գրանցվել են Քահրամանմարաշում, Օսմանիեում, Հաթայում, Քիլիսում, Գազիանթեփում, Դիարբեքիրում, Շանլըուրֆայում, Ադանայում, Ադըյամանում, Մալաթիայում և Էլազիգում:
Ուրբաթ գիշեր Թուրքիայի հարավում՝ Հաթայ նահանգում, տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ այս անգամ 5,1 մագնիտուդով։
Գործակալության տվյալներով՝ տարածաշրջանում առաջին երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 4700 կրկնակի ստորգետնյա ցնցում։