Նախարար Վահան Քերոբյանը Դուբայ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմեյրիի հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարը հրավիրել է էմիրաթցի գործարարներին օգտվել Հայաստանում իրականացվող հողային բարեփոխումների ընձեռած հնարավորություններից և կատարել ներդրումներ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։