Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:
Ողջունելով դեսպանին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:
Չեխիայի դեսպանը ևս շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության առկա իրավիճակն ու երկուստեք ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: