Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:
Նախագահ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը:
Հատուկ անդրադարձ է եղել նախագահի նախաձեռնությամբ Արցախի Սահմանադրության փոփոխության հարցին:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է ստեղծված բարդ պայմաններում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը և այդ հարցում խորհրդարանի ունեցած առանցքային դերակատարությունը: