Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Հունվարից ի վեր սա բողոքի 5-րդ ակցիան է: Քաղաքացիները դեմ են կենսաթոշակային փոփոխություններին, որոնց համաձայն՝ 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանից:
Տրանսպորտային ոլորտի աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Լրատվամիջոցները նշում են, որ ի տարբերություն փետրվարի 11-ի ակցիայի՝ այս անգամ ցուցարարներն ավելի մեղմ են արտահայտում իրենց բողոքը՝ կաթվածահար չանելով մայրաքաղաքի երթևեկությունը: Այնուհանդերձ, Օրլի օդանավակայանում արդեն որոշ չվերթեր են հետաձգվել կամ չեղարկվել։
Ցույցերի կազմակերպիչները զգուշացրել են՝ եթե մինչև մարտի սկիզբ ոչինչ չփոխվի, ակցիայի մասնակիցները կաթվածահար կանեն ամբողջ երկիրը: ԶԼՄ-ների տվյալով՝ մինչ այժմ ցույցերին մասնակցել է 2 միլիոնից ավելի մարդ: