Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ լրատվության վարչությունից:
Ումրշատյանի՝ պաշտոնից ազատման պատճառները չեն նշվում:
Արթուր Ումրշատյանը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 7-ին։
Ումրշատյանը 2018-2019 թթ. եղել է ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ 1032 զորամաս) հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, 2019-2021 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ 1032 զորամաս) հրամանատար:
Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: